211652_close_icon
views-count5138 դիտում article-date 21:49 21-10-2014

Պուտինը կարող է և Ադրբեջանին հարվածել. Կասպարով

Չափազանց ակնհայտ է, որ Պուտինը շուրջն է նայում հաջորդ հարվածը հասցնելու համար: Այս մասին հայտարարել է Ազատության ֆորումին մասնակցելու համար Նորվեգիայի մայրաքաղաք Օսլո ժամանած շախմատի աշխարհի նախկին չեմպիոն, հասարակական գործիչ Գարի Կասպարովը: Նրա խոսքով՝ Պուտինի ախորժակը շատ մեծ է, իսկ նրա իշխանությունը շատ հարցերում հիմնվում է հողի զավթիչի կերպարի վրա: «Չի կարելի անգամ կասկածել, որ հարված հասցնելու հարուստ ընտրություն ունենալով՝ Մերձբալթիկան, Ուկրաինան, Ադրբեջանը, Վրաստանը և Ղազախստանը, Պուտինը նոր թիրախ կգտնի իր համար, քանի որ դա դարձել է պուտինյան քարոզչության նոր հենարանը: Կարծում եմ, որ ինչ-որ ներքին իրադարձություններ, տարաձայնություններ կլինեն, որոնք անխուսափելիորեն ի հայտ կգան տնտեսական և քաղաքական խնդիրների պատճառով: Իսկ թե ով և ինչպես կարող է օգնել Պուտինին հեռանալ իր իշխանությունից, այսօր հնարավոր չէ կանխատեսել»,- ասել է Կասպարովը և հավելել, որ Ռուսատսանն այնքան չի ապրի, որքան Պուտինը:

Նմանատիպ նյութեր