211652_close_icon
views-count762 դիտում article-date 21:18 21-10-2014

ԼՂՀ նախագահն ընդունել է Պոեզիայի արցախյան միջազգային երկրորդ փառատոնի մի խումբ մասնակիցների

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Ստեփանակերտում ընթացող Պոեզիայի արցախյան միջազգային երկրորդ փառատոնի մի խումբ մասնակիցների: Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ պոեզիայի միջազգային փառատոնի անցկացումն Արցախում դառնում է ավանդական` հավելելով, որ նման միջոցառումները կարեւոր դերակատարություն ունեն մեր մշակույթի զարգացման եւ Արցախն արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու գործում: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր