211652_close_icon
views-count2864 դիտում article-date 20:54 21-10-2014

Երթուղայինին սպասող ուղևորները կանգառում մարդ են ծեծել

41-ամյա Վահագն Մարգարյանին և 47-ամյա Սլավիկ Թևոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք Գայի պողոտայի և Մոլդովական փողոցների հատման խաչմերուկին հարակից կանգառում անձնական փոխհարաբերությունների պարզաբանման շուրջ վիճաբանության մեջ են մտել Կարեն Խաչատրյանի հետ, որի ընթացքում ծեծի են ենթարկել վերջինիս դիտավորությամբ: Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դտարանից: Դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 30-ին:

Նմանատիպ նյութեր