211652_close_icon
views-count874 դիտում article-date 23:47 21-10-2014

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը կարող է շրջանցել «Չելսի»-ին. վան Գալ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը համոզված է, որ իր թիմը նախկինի պես հավակնում է Պրեմիեր լիգայի չեմպիոնությանը: « Կարո՞ղ ենք շրջանցել «Չելսի»-ին. ամեն ինչ հնարավոր է: Եթե ես ասեմ, որ մենք նրանց կշրջանցենք, ապա ինձ մեծամիտ կանվանեն: Բայց ինձ նախկինում բազմաթիվ անգամ հաջողվել է նման սխրանքներ գործել, օրինակ՝ «Բարսելոնա»-ում: Ներկայումս «Չելսի»-ն և «Մանչեսթեր Սիթի»-ն գտնվում են ավելի բարձր մակարդակում: Տեսնենք՝ կկարողանա՞նք հաղթել նրանց», - վան Գալի խոսքերը մեջբերում է Sportsmole.co.uk-ը: Հարկ է նշել, որ Պրեմիեր լիգայի 8 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը վաստակած 12 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում և առաջատար «Չելսի»-ից հետ է մնում 10 միավորով:

Նմանատիպ նյութեր