211652_close_icon
views-count1068 դիտում article-date 17:44 21-10-2014

Բյուջետային կայքերի, մարդկանց և ավտոմատացման մասին

Ճգնաժամ է, համացանցում ակտիվորեն քննարկվում է ծախսերի նվազեցման, ավտոմատացման և կոնվեյերի անցման թեման: Այս մասին արդեն խոսել է Նիյազ Գարաևը, ով կառուցել է կոնվեյեր՝ դրանով բարձրացնելով գները ոչ բյուջետային մակարդակի: Վերոհիշյալում նշված շատ բաների հետ կարելի է համաձայնել, բայց չպետք է առաջին իսկ հնարավորության դեպքում բարձրացնել գները, ինչպես խորհուրդ է տալիս Նիյազը: Սա լավ շուկա է, ավելի լավ, քան շատերը կարծում են: Եթե դիտենք Ռուսաստանի top 100 առաջատար ստուդիաները և դասակարգենք դրանք ըստ գնի, ապա կտեսնենք, որ մեծ մասը աշխատում է սկսած 300.000 ռուբլի բյուջեից: Ստացվում է՝ չկան խոշոր ընկերություններ, նշանակում է՝ չկա նաև լուրջ մրցակցություն: Ի՞նչու են մարդիկ հեռանում այլ ոլորտ և ժամանակից շուտ բարձրացնում գները: Առաջին 2 տարում նրանք այս կերպ են դատում՝ 5 մանր հաճախորդներ վերցնելու փոխարեն ավելի լավ է վերցնել մեկ խոշոր: Արագ աճում են աշխատավարձերը, պետք է ապահովել շարունակական աջակցություն, լավ գրասենյակ: Բարձրացնում ենք սանդղակը և առաջ: Գոյատևում են նրանք, ովքեր ավելի ճկուն և տաղանդավոր են, իսկ նրանք, ովքեր չեն հասցնում, գրում են նամակներ Նիյազին :) Ոչ միանգամից է գալիս այն գիտակցումը, որ մեծ գումարը պահանջում է շատ ուշադրություն՝ երկարատև բանակցություններ, հանդիպումներ, նախագծերի քննարկումներ, գեղեցիկ ներկայացումներ, այս ամենը կազմում է նախագծերի և Ձեր ռեսուրսների էական մասը (մինչև 70%): Ի դեպ, այստեղ կարևոր չէ՝ ինչ ոլորտում եք Դուք ծավալում Ձեր գործունեությունը՝ լինի դա ռեստորան, բնակարանների վերանորոգում կամ կայքերի պատրաստում: Արդյունքում՝ այսպիսի պահանջներով մենք չենք կարող սպասարկել մեծ քանակությամբ հաճախորդների և մեր գործունեությունը կախված է դառնում մի քանի հաճախորդներից: Ի՞նչ կլինի, եթե այդ հաճախորդները դադարեն մեզ հետ աշխատել: Մենք ի վիճակի չենք լինի տալ աշխատավարձեր, էլ չենք խոսում եկամուտի մասին: Հաճախորդների մեծ քանակի դեպքում էլ բիզնեսը կարող է չզարգանալ, եթե նրանց մի մասը չվճարի կամ ձգձգի վճարումները, ինչպես հաճախ պատահում է: Եվ զարմանալին այն է, որ շահութաբերությունը երկու դեպքում էլ գրեթե նույնն է: Իսկ երբ արդեն ձեռք եք բերել վեբ-մասնագետի սև գոտի, կարելի է նաև մեծ բյուջեների անդրադառնալ: Բայց պարտադիր չէ, աշխատել կարելի է ցանկացած հատվածում, որտեղ Ձեզ հարմար եք համարում: Ահա 15 խորհուրդ WebCanape-ի կողմից, թե ինչպես կառուցել կոնվեյեր և սովորել վաստակել բարձր մրցակցային շուկայում: Ներկայացնում ենք ըստ ժամանակագրական հաջորդականության. 1. Դուք պետք է սկսեք մրցակցությունը գնի հաշվին, պատրաստ եղեք նվազեցնել գները, որպեսզի շուկայում լինեք ամենամատչելին: Ստիպված կլինեք դիմանալ ամենաքիչը մեկ տարի: 2. Կազմեք բիզնես-պլան: Ծրագրած ցուցանիշներին պետք է հասնեք ցանկացած գնով: Սա Ձեր խոստումն է ինքներդ Ձեզ: Եթե Դուք այն իրագործում եք 20% ճշգրտությամբ և չգիտեք՝ ինչպես շարունակել, ապա պետք է փոխել բիզնես-պլանի մոդելը: 3. Պարզեք մարդկանց ակնկալիքները և կազմեք բիզնես պլան՝ հաշվի առնելով ոչ միայն Ձեր, այլ նաև մարդկանց ակնկալիքները: Եթե Ձեզ անիրականանալի է թվում բավարարել մարդկանց սպասելիքները, փոխեք թիմը, որը կհամապատասխանի մարդկանց սպասելիքներին կամ մտածեք՝ ինչպես փոփոխել բիզնես պլանը: 4. Հաճախորդները միշտ պետք է լինեն ավելին, քան դուք կարող եք սպասարկել: Միշտ: Միայն այդ դեպքում Դուք կմտածեք արդյունավետության բարձրացման մասին, շուտով սա կդառնա Ձեր բիզնեսի հիմնական առավելությունը: Մի հրաժարվեք հաճախորդներից, այլ մտածեք՝ ինչ անել այդ հոսքի հետ: Թույլ տվեք նրանց մրցակցել գնի հաշվին, իսկ Դուք ինքներդ մտածեք արտադրողականության և որակի մասին: Սովորեք աշխատել փոքր բյուջեով, այդ ժամանակ արդեն կկարողանաք մտածել և մեծերի մասին: 5. Ծառայություններ առաջարկեք միայն Ձեր հաճախորդներին: Եթե հաճախորդը չի համապատասխանում Ձեր պահանջներին, մերժեք նրան՝ չնայած առաջարկվող մեծ գումարներին: Դուք չեք կարողանա դրա հաշվին վաստակել, այլ միայն կդանդաղեցնեք Ձեր աճը մի քանի ամսով: 6. Միշտ փնտրեք նեղ ուղիներ և այնտեղից սկսեք օպտիմիզացիան: Ձեր թողունակության հնարավորությունը հավասարազոր է նեղ անցման թողունակության հնարավորությանը: 7. Մանրամասնորեն կանոնավորեք աշխատանքը, ներմուծեք չափանիշներ և շարունակ վերլուծեք արդյունքները: 8. Ռոբոտները ի վիճակի են անել գրեթե ամեն ինչ, բացի ստեղծագործական, վերլուծական աշխատանքից: Մի խնայեք միջոցներ ավտոմտացման համար: Շուտով այն կդառնա Ձեր հիմնական առավելությունը: 9. 0-ից աճեցրեք Ձեր աշխատողներին: Մարդ ավելի արագ է ընդունում Ձեր արժեքները և պահանջները, եթե նա նոր նոր է սկսում մասնագիտական կարիերան: 10. Սկզբում ընդունեք ռազմավարական որոշումներ, հետո մանրամասնորեն մտածեք՝ ինչպես դրանք իրագործել: Հնարավոր է ամեն ինչի հասնել: Եթե վարվեք հակառակ կերպ, ապա գործը տեղից չի շարժվի: 11. Կազմեք Ձեր ռազմավարությունը և բացատրեք այն թիմին: Ոչ բոլորն են պատրաստ հասկանալու՝ ինչու Դուք չեք բարձրացնում գները, ինչու եք աշխատում հոսքի վրա և ինչ է դա տալիս: 12. Մտածեք համակարգ, որն ավելի ձեռնտու է իրագործել, քան շրջանցել: Մարդ միշտ մտածում է՝ ինչպես շրջանցել համակարգը: Մի թույլ տվեք դա կատարվի: Օրինակ, որքան շատ ժամեր աշխատի ծրագրավորողը, այնքան ավելի շատ շահ կունենա: Բայց միևնուն ժամանակ ինչքան շատ ժամեր աշխատի ծրագրավորողը, այնքան քիչ կլինի նախագծերի շահութաբերությունը և կազմակերպչի շահը: Կազմակերպիչները միշտ կհսկեն, որպեսզի ծրագրավորողներն արդյունավետ աշխատեն: 13. Լսեք այն մարդկանց, ովքեր շարունակ բողոքում են և կարող են սիստեմատիկորեն ասել ապագա խնդիրների իրենց տեսության մասին: Սրանք մարդիկ են, ովքեր կարող են զարգացնել ընկերությունը: Տվեք նրանց դա անելու շանսը: 14. Բյուջետային հատվածում վաստակում են ոչ թե նոր, այլ հիմնական հաճախորդների հաշվին: Մտածեք բաժանորդագրման ծառայություններ և հատկացրեք դրանց առանձնակի ուշադրություն: 15. Կարողացեք բացատրել բոլորին, որ կոնվեյերը և հոսքը լավ են և չեն ազդում որակի վրա, այլ միայն բարելավում են այն: [i]Սրանք միջանկյալ ենթադրություններ են, որոնց հանգել ենք սեփական փորձով:[/i] [u]Բայց ամեն ինչ այդպես հեքիաթային չէ: Կոնվեյերի կայուն աշխատանքի հետ անհրաժեշտ է ապահովել պատվերների կայուն հոսք, իրականացնել մարքետինգ, զարգացնել ծրագրավորողների, կազմակերպիչների դպրոց:[/u] Նյութի աղբյուրը՝ [url=http://maxarts.am/hy/b_item/4/]MAXARTS LLC[/url]

Նմանատիպ նյութեր