211652_close_icon
views-count13195 դիտում article-date 12:34 21-10-2014

5 տարի առաջ սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության գործը վերցվելո՞ւ է ոստիկանության ձեռքից

5 տարի առաջ սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության գործը առաջիկայում, ամենայն հավանականությաբ, կուղարկվի ՀՀ քննչական կոմիտե: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գեւորգ Մհերյանի հայրը` Պետրոս Մհերյանը: Սակայն դեռ գործը ոստիկանության ձեռքում է: ՙԴեռ գործ են անում, չեն կարող հենց այնպես վերցնեն եւ ուղարկեն՚,- ասաց փոխոստիկանապետի հայրը: Հարցին, թե ինքը ցանկանում է, որ որդու սպանության գործը ուղարկվի քննչական կոմիտե` արձագանքեց."Ես ուզում եմ, որ սպանությունը բացահայտվի": Պետրոս Մհերյանը դեռ չի հանդիպել քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հետ, բայց գործը նրանց մոտ ուղարկվելուց հետո անպայման կհանդիպի: Մինչ այդ հայտնել էինք, որ 5 տարի առաջ սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի հայրը որդու սպանության գործով իր ձեռքի տակ հայտնված սենսացիոն տեսաերիզը հանձնել է ոստիկանությանը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Գեւորգ Մհերյանի հայրը` Պետրոս Մհերյանը: Նա նամակ էր հանձնել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ պատմել իր ձեռքի տակ հայտնված փաստերի մասին: Խոսելով ոստիկանության կողմից իրականացվող նախաքննության մասին, որն արդեն 5 տարի է, ինչ շարունակվում է, ասել էր. «Նախկինում քննությունը ծածկադմփոց է արվել: Սակայն ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նշանակվելուց հետո գործը 180 աստիճանով փոխվեց եւ ճիշտ քննություն է տարվում: Հիմա չեմ ցանկանում իրենց աշխատանքներին խանգարել, որովհետեւ մարդիկ աշխատում են: Իսկ ես դեռ հույսով սպասում եմ քննության ավարտին»: Ավելի վաղ էլ Պետրոս Մհերյանը ասել էր, որ տեսաերիզում բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են "ուրիշի գլխին սարքելու" մասին: Նրանք փորձում էին սարքել սույն գործով 3,5 տարի ազատազրկումից հետո ազատության մեջ գտնվող Գեւորգ Իգիթյանի գլխին: Անգամ այդ տղան ձայնագրության մեջ ասում է. «Հա, լավ, ասեմ՝ ես եմ: Բա որ հարցնեն՝ զենքը ու՞ր է, ի՞նչ ասեմ»:

Նմանատիպ նյութեր