211652_close_icon
views-count1161 դիտում article-date 13:00 20-10-2014

Ռուսաստանը պատժամիջոցներին կդիմակայի ևս 4 տարի. Գերմանիայի հետախուզություն

Գերմանական Bild am Sonntag-ը, հղում անելով Գերմանիայի հետախուզական իր աղբյուրներին, գրում է, որ Ռուսաստանն իր ունեցած արժութային ռեզերվով կկարողանա ևս 4 տարի խուսափել դեֆոլտից: Իր տվյալներով՝ Ռուսաստանը բավականաչափ պահուստային ֆոնդ ունի, որպեսզի եվրոպական պատժամիջոցների ճնշումներին դիմակայի: Այս տարվա սեպտեմբերի տվյալներով՝ Ռուսաստանի Դաշնության պահուստային ֆոնդը կազմել է 22 տրիլիոն 622 միլիարդ ռուբլի, որը կազմում է շուրջ 619 մլրդ դոլար: Իսկ դա տարվա կտրվածքով պետական ծախսերի մոտ 162%-ն է կազմում: Քանի որ ՌԴ-ի պետպարտքը կազմում է ՀԱԱ-ի (Համախառն ներքին արդյունք) ընդամենը 13%-ը, Ռուսաստանին ևս 4 տարի չի սպառնա պետության սնանկացում: Մինչև այժմ ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության մեջ նշված է եղել, որ ՌԴ-ի պահուստային ֆոնդը կազմում է 455 մլրդ դոլար:

Նմանատիպ նյութեր