211652_close_icon
views-count1083 դիտում article-date 12:43 20-10-2014

Մեսսին գերազանցում է Ռոնալդուին. Սուարես

«Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը խոստովանել է, որ իր թիմակից Լիոնել Մեսսին ավելի ուժեղ խաղացող է համարում, քան «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: «Ես կարծում եմ, որ Լեոն գերազանցում է Ռոնալդուին: Ես նրա հետ ամեն օր մարզվում եմ, և նա ամեն օր ինձ զարմացնում է: Մեսսին յուրահատուկ ֆուտբոլիստ է: Բոլորը գիտեն, թե Լեոն «Բարսելոնա»-ին ինչ է տվել,և թե ինչպիսի բարձրակարգ խաղացող է նա համարվում: Հաշվի առնելով նրա նվաճումները, Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, ընդ որում նա շատ երիտասարդ է»,- Սուարեսի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

Նմանատիպ նյութեր