211652_close_icon
views-count1073 դիտում article-date 10:47 20-10-2014

Ոստիկանությունը ցրել է Վրաստանի վարչապետի տան մոտ անցկացված բողոքի ցույցը. կան ձերբակալվածներ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի տան մոտ նախօրեին տեղի է ունեցել բողոքի ցույց, հաղորդում է News Georgia-ն: Ցուցարարները պահանջել են արդար դատավարություն երկրի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայայի գործով: Ցույցն ավարտվել է 6 մարդու ձերբակալությամբ, այդ թվում՝ 1 լրագրողի և փաստաբանի: Վրաստանի ՆԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշված է, որ ակցիայի մասնակիցները հրաժարվել են ազատել վարչապետի տան մոտով անցնող ճանապարհահատվածն ազատելու ոստիկանների օրինական պահանջին, ինչպես նաև վիրավորել են ոստիկաններին և անցորդներին: Նշենք, որ հոկտեմբերի 22-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը հրապարակելու է Ախալայայի դատավճիռը: Նա ձերբակալվել է 2012 թվականի հոկտեմբերին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից 1 ամիս անց: Նրան մեղադրանքներ են առաջադրվել տարբեր հոդվածներով:

Նմանատիպ նյութեր