211652_close_icon
views-count1333 դիտում article-date 10:38 20-10-2014

Ավարտվել է ուսանողական մարզական խաղերի բասկետբոլի առաջնությունը. ֆոտոշարք

Հոկտեմբերի 13-19-ը Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերի շրջանակներում Երևանի պետհամալսարանի մարզահամալիրում անցկացվեցին բասկետբոլի տղաների մրցումները, որոնց մասնակցում էին 10 բուհի թիմեր։ Մրցաշարն անցավ թեժ պայքարում։ Երրորդ տեղի համար ուժերը չափեցին Երևանի պետական համալսարանի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) թիմերը։ Երրորդ տեղը գրավեցին պոլիտեխնիկի տղաները։ Եզրափակչում 1-ին տեղի համար մրցեցին Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի «Ֆիմա» թիմերը։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրին գյումրեցիները, իսկ առաջին տեղը 7 միավորի առավելությամբ գրավեցին Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսանողները։ Նշենք, որ բասկետբոլիստների եզրափակիչ խաղերն անակնկալ այցով պատվել էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ով պարգևատրեց հաղթող թիմին։ Նշենք, որ Հայաստանի ուսանողական մարզական խաղերը մոտենում են ավարտին։ Նոյեմբերի սկզբին կանցկացվեն վերջին՝ ֆուտզալի աղջիկների և տղաների առաջնությունները։ Հիշեցնենք, որ Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերը կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Ուսանողական խաղերի բոլոր հաղթողները տարվա վերջին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կստանան ծաղկաձորյան հանգստի ուղեգրեր։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր