211652_close_icon
views-count2103 դիտում article-date 09:36 20-10-2014

Օբամայի ելույթի ժամանակ մարդիկ լքել են դահլիճը

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման անսպասելիորեն հայտնվել է Մերիլենդի նահանգապետի դեմոկրատ թեկնածու Էնթոնի Բրաունի քարոզարշավում: Ինչպես նշում է Reuters-ը, Օբամայի ելույթի ժամանակ մարդկանց մի մեծ խումբ լքել է դահլիճը՝ չցանկանալով լսել ԱՄՆ-ի նախագահին: «Դուք պետք է քվեարկեք: Ապագան մերն է»,-իր խոսքում կրկնել է Օբաման, սակայն ինչ-որ մեկը սկսել է ընդհատել նրա ելույթը՝ հարցեր տալով: Ըստ Reuters-ի՝ Բրաունին այնքան էլ անհրաժեշտ չէր Օբամայի աջակցությունը, քանի որ հարցումները ցույց էին տվել, որ վերջինս առաջատար է: Հավանաբար պատճառը եղել է Օբամայի ցածր վարկանիշը: Չի բացառվում, որ Օբաման կհայտնվի նաև Իլլինոյսի ներկայիս նահանգապետ Փեթ Քուիննի քարոզարշավին, ով մտադիր է վերընտրվել այդ պաշտոնում:

Նմանատիպ նյութեր