211652_close_icon
views-count3811 դիտում article-date 22:42 18-10-2014

Տնտեսագիտական համալսարանում անցկացվում է երկօրյա միջբուհական աշխատաժողով. ֆոտոշարք

Ս.թ. հոկտեմբերի 18-19-ը ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ անցկացվում է «START-ավելի բանիմաց ուսանողներ.սկսիր այսօր» խորագիրը կրող միջբուհական-ուսանողական երկօրյա աշխատաժողովը: Աշխատաժողովի հիմնական նպատակն է ուսանողներին հնարավորություն տալ հասկանալ, թե ինչպիսի սկզբնական հմտություններ ու գիտելիքներ են պետք է չափահաս տարիքում հաջողություններով լի ուղի սկսելու համար: Աշխատաժողովի ընթացքում բանախոսություներով հանդես կգան տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ, հաջողակ բիզնեսմեններ ինչպես նաև խոշոր ընկերությունների աշխատակիցներ, ովքեր մասնակիցների հետ կկիսվեն պրակտիկ գիտելիքներով և կուտակած փորձով: Կկազմակերպվի նաև բազմապիսի քննարկումներ, մոտիվացիոն խաղեր և բանավեճեր: Աշխատաժողովին մասնակցում եմ թվով 60 ուսանողներ հայաստանյան տարբեր բուհերից: Մասնակիցները ընտրվել նախապես հայտարարված մրցույթի արդյունքներից ելնելով: Հավելենք նաև, որ «START-ավելի բանիմաց ուսանողներ.սկսիր այսօր» խորագիրը կրող միջբուհական աշխատաժողովը անցկացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ՝ ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի 20 ամյակի միջոցառումների շրջանակներում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր