211652_close_icon
views-count1508 դիտում article-date 21:13 18-10-2014

Սերբիայի վարչապետը վթարի է ենթարկվել

Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչն ավտովթարի է ենթարկվել: Այս մասին հաղորդել են Սերբիայի զանգվածաին լրատվամիջոցները: Տեղեկությունների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ լույս հինգշաբթի գիշերը: Սերբիայի վարչապետին տեղափոխխող ծառայողական ավտոմեքենան մեծ արագությամբ ընթանալու հետևանքով բախվել է այլ ավտոմեքենայի: Վուչիչը, մեկնաբանելով ավտովթարը, հաստատել է, որ տեղի է ունեցել վթար և ասել, որ ինքը չի տուժել, սակայն նշել է, որ ոչ թե իր ծառայողական մեքենա է բախվել այլ մեքենայի, այլ հարվածել են իր ավտոմեքենային: Վթարը տեղի է ունեցել Սերբիայի մայրաքաղաքի Ռազմաբժշկական ակադեմիայի մոտ:

Նմանատիպ նյութեր