211652_close_icon
views-count29103 դիտում article-date 09:44 18-10-2014

Խոշոր ավտովթար Երևանի քաղաքապետարանի մոտ. Lexus-ի վարորդն ավտոմեքենաների «սպանդ» է արել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ, բախվել են Վարդենիս քաղաքի Վիկտոր Համբարձումյան 1-ին փակուղու բնակիչ Լուսինե Կարապետյանի անվամբ հաշվառված, սակայն 22-ամյա Գառնիկ Մարտիրոսյանի վարած Lexus մակնիշի 70 DV 070 համարանիշի, Երևան քաղաքի Նորագյուղի 235 տան բնակիչ Մանվել Աթոյանի անվամբ հաշվառված 22-ամյա Լևոն Աթոյանի վարած Range Rover 07 DQ 077 համարանիշի և Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջան թաղամասի բնակիչ Սուսաննա Առուստամյանի անվամբ հաշվառված 31-ամյա Արման Առաքելյանի վարած Mercedes մակնիշի 57 ՏA 777 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չեն եղել: Վթարի մասին ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից վթարի վայր է ժամանել թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել գազի արտահոսքը: Վթարի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները՝ Նովել Աշրաֆյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչը, ում հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Lexus-ի վարորդը, ով, անցնելով կարմիր լույսի տակով, ստեղծել է վթարային իրավիճակ և բախվել նշված ավտոմեքենաներին: Հավաքվածները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ թեպետ Lexus-ի վարորդ է ներկայացրել Գառնիկ Մարտիրոսյանը, սակայն, ըստ տեղեկությունների, վարորդը եղել է մեկ այլ անձ, քանի որ վթարից հետո այդ անձը հեռացել է դեպքի վայրից և որոշ ժամանակ անց ներկայացել է այդ երիտասարդր և հայտնել, որ մեքենան ինքն է վարել: Հետաքննիչի հանձնարարականով վարորդները տեղափոխվել են բժշկական կենտրոն՝ պարզելու նրանց սթափության աստիճանը: Բավականին ուշացումով դեպքի վայր են ժամանել ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Նախնական տվյալներով RANGE ROVER մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է շուրջ 5.000.000 ՀՀ դրամ, MERCEDES-BENZ մակնիշի մեքենայինը՝ 800.000 ՀՀ դրամ, իսկ LEXUS մակնիշի մեքենայինը՝ 2.800.000 ՀՀ դրամ, որոնք [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեին ապահովագրական ընկերության կողմից: Ընդ որում, RANGE ROVER մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 240.000 ՀՀ դրամ, MERCEDES-BENZ մակնիշի մեքենայինը՝ 48.000ՀՀ դրամ, իսկ LEXUS մակնիշի մեքենայինը՝ 160.000 ՀՀ դրամ Լուսանկարները և տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր