211652_close_icon
views-count33497 դիտում article-date 19:38 17-10-2014

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը խորհրդավոր գլոբուսներ է նվեր ստացել, որոնցից մեկի մեջ եղել է խորհրդավոր նամակ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով, Սյունիքի վերանշանակված մարզպետ Սուրեն Խաչատրյանը այս օրերին յուրատեսակ նվերներ է ստանում: Ըստ մեր տեղեկությունների, օրերս նա նվեր է ստացել երկու գլոբուս, որոնցից մեկը` ” ռուբիկ-կուբիկի” նման քանդվում, հավաքվում է: Սյունիքի մարզպետարանի մեր աղբյուրներից հայտնի դարձավ, որ մարզպետը սկզբից բավականին ուրախացել է գլոբուսների համար, սակայն հետո` երբ քանդվող- հավաքվող գլոբուսը տեղափոխել են, վերցրել է ձեռքը, միջից ձայն է լսվել, ինչից հետո նա իր խորհրդականին հանձնարարել է, որպեսզի վերջինս ստուգի, թե ինչ կա հավաքված գլոբուսի մեջ: Այնտեղ եղել է նամակ, որը բացելուց հետո պարզվել է, որ այնտեղ գրված է. “Գիտնական Սուրիկ, մի հարցում դու ճիշտ էիր, երբ ասում էիր, որ երկրագունդը կլոր է, սակայն մի հարցում պետք է իմանաս, որ պաշտոնն էլ վարունգ է: Այսօր ձեռքդ է, վաղը....” Մեր տեղեկություններով, մարզպետը փորձում է ճշտել, թե ով է փոխանցել այդ խորհրդավոր գլուբուսներն իրեն:

Նմանատիպ նյութեր