211652_close_icon
views-count25246 դիտում article-date 19:48 16-10-2014

Արցախի պաշտպանության նախարարի ու նրա վարորդի համար օրենքը չի գործում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանությունը բազմիցս հորդորել է վարորդներին, որ տրանսպորտային միջոցը վարելու ժամանակ, ինչպես նրանք` այնպես էլ ուղևորները, պարտադիր պետք է կապեն ամրագոտիները: Օրենքով սահմանված կարգով միայն ամրագոտի իրավունք ունեն չկապել ծառայության մեջ գտնվող ուժային կառույցների այն աշխատակիցները, ովքեր կլինեն ծառայողական ավտոմեքենաներով, որոնց վրա նշված են ծառայության տվյալները: Երեկ` հոկտեմբերի 15-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Երևան- Երասխավան ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում լուսանկարների շարք է արել, որում երևում է, թե ինչպես է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը Toyota Land cruiser մակնիշի ՊԲ 00-001 համարանիշի ավտոմեքենայով երթևեկում առանց ամրագոտու: Նման խախտման համար Ճանապարհային ոստիկանը կարող է վարչական պատասխանատվության ենթարկել : Ի դեպ, ամրագոտի չէր կապել նաև նախարարի վարորդը, ով տեսնելով, որ “անմահանում է” ֆոտոխցիկի առջև, շտապ բարձրացրեց ձյութից սև իր կողային ապակին, սակայն, ինչպես ժողովուրդն է ասում. “Поезд ушел”: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր