211652_close_icon
views-count24120 դիտում article-date 11:13 16-10-2014

Ինչու՞ է Երևանի ոստիկանապետը գիշերային ժամերին միայնակ շրջում Երևանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ժամը 01:30-ի սահմաններում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Կոտայքի մարզում տեղի ունեցած վթարի վայրից Երևան վերադառնալիս ականատես է եղել, թե ինչպես է Երևան քաղաքի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը Կենտրոն վարչական շրջանում միայնակ՝ առանց թիկնապահների ու «Կարմիր բերետների» շրջում փողոցում: Ֆոտոլրագրողի հարցին, թե նա ինչու՞ է միայնակ, Երևանի ոստիկանապետը պատասխանել է. «Երևանը բոլորիս մայրաքաղաքն է, բոլորիս տունն է, բոլորս էլ կարող ենք ապահով զգալ մեզ, քանի որ ոստիկանությունն ամբողջությամբ վերահսկում է օպերատիվ իրավիճակը»: Իսկ հետո ավելի է անկեղծացել՝ ասելով. «Գիշերային ծառայություն կատարող ոստիկանների աշխատանքն եմ ստուգում»: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր