211652_close_icon
views-count6964 դիտում article-date 16:40 13-10-2014

Շղթայական ավտովթար Մյասնիկյան պողոտայում. ավտոմեքենաները հայտնվել են մայթին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Հրանտ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 11-ին Երևանում տեղի ունեցած շղթայական ավտովթարի փաստով: Ժամը 15:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ թիվ 53 հասցեի դիմաց, բախվել են Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի բնակիչ, 61-ամյա Ռազմիկ Գեղամյանի վարած Վազ 21074 մակնիշի 648 ԼV 61 համարանիշի, Երևան քաղաքի Լուկաշինի փողոցի բնակիչ, 57-ամյա Սարգիս Փիլոյանի վարած Toyota մակնիշի 99 ՏA 101 համարանիշի և Երևան քաղաքի Գայի պողոտայի բնակիչ, 23-ամյա Վահան Վարդանյանի վարած BMW մակնիշի 34 LV 640 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռ. Գեղամյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս աշխատում է «Դոկա Պիցցա» ՍՊԸ-ում, իսկ BMW-ի վարորդ Վ. Վարդանյանը ՀՀ Պաշտպանության նախարարության ծառայող է: Բախման հետևանքով բոլոր ավտոմեքենաները հայտնվել են մայթին: Նախնական տվյալներով TOYOTA մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է շուրջ 4.000.000 ՀՀ դրամ, իսկ BMW մակնիշի մեքենայինը՝ 160.000 ՀՀ դրամ, որոնք [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ[/url] ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեին ապահովագրական ընկերության կողմից: Ընդ որում, TOYOTA մակնիշի մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 200.000 ՀՀ դրամ, իսկ BMW մակնիշի մեքենայինը՝ 37.000 ՀՀ դրամ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր