211652_close_icon
views-count22927 դիտում article-date 10:36 13-10-2014

47-ամյա վարորդը Շահումյան գյուղում «06»-ով բախվել է պատին և տեղում մահացել. դի տեղափոխող բրիգադը «պոստում քնած է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ, 47-ամյա Արթուր Առաքելյանը Շահումյան գյուղում իր վարած Վազ 2106 մակնիշի 16 ԼՍ 382 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտուց և բախվել բնակելի տան պատին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Դեպքի վայր է ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական խումբը՝ խմբի հրամանատար Արմեն Միքայելյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզի քննչական վարչության քննիչ Գրիգորի Ղազարյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Հրշեջները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը, սակայն 1 ժամ է, սպասում են, թե երբ դեպքի վայր կբարեհաճի ժամանել Արտաշատի հիվանդանոցի հերթապահ խումբը՝ դին դիահերձարան տեղափոխելու համար: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր