211652_close_icon
views-count19549 դիտում article-date 23:23 12-10-2014

Արտակարգ իրավիճակ Կոտայքի մարզում. մինչ մարզպետը «ուղտի ականջում քնած է», իր մարզում համաճարակ է տիրում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հոկտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: ժամը 17:30-ի սահմաններում Զովունի- Քանաքեռավան ավտոճանապարհի խաչմերուկի մոտ տեղի է ունեցել կոյուղաջրերի խողովակների վթար: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարևանությամբ բնակվողները արդարացիորեն բարձրաձայնում էին, որ վթարը Չարենցավան – Երևան կոյուղագծի կոլեկտորի վթարի հետևանքով է տեղի ունեցել, ինչի պատճառով էլ կոյուղջրերը հոսում են ճանապարհի երկայնքով` լցվելով հարակից բնակելի տներ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղի ունեցածի մասին ԱԻՆ փրկարար ծառայության կառավարման կենտրոնից տեղեկացրել են "Հայաջրմուղկոյուղի" ՓԲԸ ջրահեռացման վարչության պետ Ս. Բերբերյանին, ջրահեռացման բաժնի պետ Հ. Վարդանյանին, Հայուսիս-արևմտյան մասնաճյուղի Աբովյանի տեղամասի շահագործման պետ Ս. Մովսիսյանին և Կոտայքի մարզպետարանի քաղաքաշինության վարչույթան պետ Ա. Խաչատրյանին, ովքեր հավաստել են, որ ժամը 21:30-ի դրությամբ համապատասխան բրիգադները ուղարկվել են նշված տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նրանց խոսքերը, որ վթարը վերականգնվել է և կոյուղաջրերի հոսքը դադարել է` չի համապատասխանում իրականությանը: Այդ ամենը սուտ է, իսկ բնակիչներն էլ ասում էին. "Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանն էլ ուղտի ականջում քնած է, կամ գլուխը ջայլամի նման մտցրել է իրեն պատկանող ավազի հանքի մեջ, որպեսզի այս գարշահոտը չհասնի իր քթին": Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր