211652_close_icon
views-count12367 դիտում article-date 22:22 12-10-2014

Քաղաքացիների հոսքը Ֆ. Նանսենի անվան թանգարան և Սուրբ Աստվածածին եկեղեցի չի դադարում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ 2

Մինչև այս պահը քաղաքացիների հոսքը Ֆրիտյոֆ Նանսենի անվան թանգարան և Սուրբ Աստվածածին եկեղեցի չի դադարում, ովքեր իրենց խոնհարումն ու խոսքն են ուղղում Բարձյալին: Այցելուները իրենց երախտիքի խոսքն են ուղղում վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայաններին, որոնց հովանավորությամբ տարածքը դարձավ մի գողտրիկ անկյուն: Անգամ այս պահին այցելուները մոմավառություն են կատարում: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2014/10/12/30387/]ավելի վաղ[/url] միջոցառման վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր` հոկտեմբերի 12-ին, Երևանի Նոր Նորք վարչական շրջանում Ֆրիտյոֆ Նանսենի անվան թանգարանի և Սուրբ Աստվածածին եղեկեցու հուշահամալիրի բացման արարողության կապակցությամբ Նանսենի անունը կրող փողոցում ու այգում ասեղ գցելու տեղ չկար: Հավաքվել էին 20 հազարից ավելի քաղաքացիներ, քաղաքական գործիչներ, պետական կառույցների ներկայացուցիչներ, արտասահմանից ժամանած հյուրեր և որը ամենակարևորն է` երիտասարդ և մատաղ սերնդի ներկայացուցիչներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 223+
223+

Նմանատիպ նյութեր