211652_close_icon
views-count14626 դիտում article-date 21:39 11-10-2014

Երևանում օծվեցին բացառիկ եկեղեցի, մեծ մարդասերի անվան թանգարանը և 8 խորհրդանշանական խաչքարեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի փողոցում Ֆրիտյոֆ Նանսենի անունը կրող այգում տեղի ունեցավ մեծ մարդասերի անունը կրող թանգարանի, նրա տարածքում նորակառույց եկեղեցու և թանգարանի տարածքում տեղադրված 8 խաչքարերի օծման արարողությունը: Ինչպես միջոցառումից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օծումը կատարեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը, որի ժամանակ հնչեց նաև շարական: Թանգարանի մոտ հավաքված մարդիկ իրենց հիացմունքն էին արտահայտում վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայաններին, ովքեր իրենց միջոցներով բարձիթողի մատնված այդ տարածքը դարձրին սքանչելի ու գողտրիկ մի վայր: Մի քանի երիտասարդներ էլ ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Երբ Եսայանները սկսեցին բարեկարգել տարածքը, մամուլի մի քանի ներկայացուցիչներ մի քանի «գրանդակեր» բնապահպանների հետ վայնասուն կապեցին, թե Եսայանները այդ տարածքում օբյեկտ են կառուցում: Իսկ ու՞ր են հիմա այդ վայրահաչողները: Թող գան, տեսնեն ու համոզվեն, որ իրենք սուտ տեղեկություններ տարածելով փորձում էին ընթերցողների գրավել: Եթե այդքան անաչառ են, ինչու՞ հիմա չեն բարեհաճում լուսաբանել իրականությունը, թե՞ այդ բարի գործից «գրանդի» հոտ չի գալիս»: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վաղը՝ հոկտեմբերի 12-ին, տեղի է ունենալու մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի անվան թանգարանի բացումը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 138+
138+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր