211652_close_icon
views-count43802 դիտում article-date 20:51 11-10-2014

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Երևանում տեղի ունեցած աղմկահարույց ավտովթարից

[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ հոկտեմբերի 7-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարից, որում երևում է, թե ինչպես է Volskwagen-ի վարորդը բախվում Արագավանդի խաչմերուկի ճանապարհի բետոնե բաժանարար հատվածին, այնուհետ՝ ճաղավանդակներին և մոտ 30 մետր գլխիվայր շրջվելով՝ «գլուխկոնծի» տալիս: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2014/10/07/29782/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], հոկտեմբերի 7-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Volkswagen մակնիշի 33 TԼ 328 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայից դեպի Արգավանդի խաչմերուկն ընկած ճանապարհահատվածում բախվել էր ճանապարհի բետոնե բաժանարար հատվածին ու ճաղավանդակներին և մոտ 30 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում: Մինչ դեպքի վայր կժամանեին հրշեջ-փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները, քաղաքացիներն իրենց ուժերով ավտոմեքենայից դուրս էին բերել վարորդին: Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր