211652_close_icon
views-count6917 դիտում article-date 21:58 06-10-2014

41-ամյա վարորդը Արմավիրի մարզում BMW-ով մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով` հայտնվել է դաշտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` հոկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:00 –ի սահմաններում Արմավիրի մարզի Ջրարփի գյուղի բնակիչ, 41-ամյա Սոս Բաղդասարյանը Մարքարա-Էջմիածին ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում իր վարած BMW մակնիշի 34 AO 797 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով, հայտնվել դաշտամիջյան հատվածում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզի քննչական բաժնի Էջմիածնի քննչական բաժանմունքի քննիչ Կառլեն Ավագյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր է ժամանել նաև ԱԻն փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական խումբը` մեկ մարտական հաշվարկով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր