211652_close_icon
views-count18289 դիտում article-date 16:04 06-10-2014

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ, թե ինչպես է Երևանում 32-ամյա վարորդը Nissan-ով բախվում խանութին

[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ հոկտեմբերի 5-ին Երևանում 32-ամյա վարորդի կողմից Nissaո-ով տեղի ունեցած ավտովթարից, որի ժամանակ ավտոմեքենան տապալում է ավտոտեխսպասարկման խանութի էլեկտրական դարպասը, այնուհետ՝ խանութի ցուցափեղկերը: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2014/10/05/29561/]հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը[/url], հոկտեմբերի 5-ին՝ Ժամը 09:00-ի սահմաններում, Երևանի Արղության փողոցի բնակիչ, 32-ամյա Հովսեփ Ավագյանը իր վարած Nissan մակնիշի 90 VZ 001 համարանիշի ավտոմեքեանյով Նաիրի Զարյան 32/ 2 հասցեի դիմաց դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել RG ավտոտեխսպասարկման խանութի էլեկտրական դարպասին, այնուհետև` տապալել ապակե հատվածը: Վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկային: Վթար վայր էին ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցներ Խաչիկ Մադաթյանն ու Հայկ Մեծոյանը: Օպերատիվորեն ժամանել էր նաև «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում էր ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչ Վարդան Սարգսյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր