211652_close_icon
views-count15584 դիտում article-date 23:43 05-10-2014

BMW-ի կամիկաձե վարորդի արկածները` Երևանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, BMW մակնիշի 32 OՏ 624 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գայի պողոտայում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել մայթեզրին տեղադրված Հայմամուլի կրպակին, այնուհետև մեքենայով դիմել փախուստի, սակայն ճանապարհին մեքենայի շարժիչը խափանվել է: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի և Ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները, ինչպես նաև Պաշտպանության նախարարության, Ռազմական ոստիկանության աշխատակիցները, քանի որ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը, ով գտնվելիս է եղել ոչ սթափ վիճակում, ներկայանում էր Պաշտպանության նախարարության աշխատակից: Մանրամասները` քիչ ուշ: Նախնական տվյալներով BMW մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 1.200.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 30 000 ՀՀ դրամ: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր