211652_close_icon
views-count16294 դիտում article-date 10:39 05-10-2014

Երևանում 32-ամյա վարորդը Nissan-ով խանութում ապրանքների ջարդ է արել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հոկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Երևանի Արղության փողոցի բնակիչ, 32-ամյա Հովսեփ Ավագյանը իր վարած Nissan մակնիշի 90 VZ 001 համարանիշի ավտոմեքեանյով Նաիրի Զարյան 32/ 2 հասցեի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել RG ավտոտեխսպասարկման խանութի էլեկտրական դարպասին, այնուհետև` տապալել ապակե հատվածը: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրողը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Վթար վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցներ Խաչիկ Մադաթյանն ու Հայկ Մեծոյանը: Օպերատիվորեն ժամանել է նաև «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավբարում է ՃՈ հետաքննաչական բաժնի հետաքննիչ Վարդան Սարգսյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով խանութի սեփականատերը կրել է մոտ 6 մլ դրամի նյութական վնաս: Վարորդը պնդում է , թե ինքը վարել է մեքենան 60 կմ/ժ արագությամբ, ակայն խանութում տեղադրված տեսախցիկները արձանագրել են վթարի պահը, որով հերքվում է վարորդի պնդումը: Նախնական տվյալներով NISSAN մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 1.000.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 42.000 ՀՀ դրամ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր