211652_close_icon
views-count20493 դիտում article-date 16:57 04-10-2014

Grand Cheroke Jeep-ի վարորդի «կասկադյորական հնարքը» Երևանում ավարտվեց վթարով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ «արկածային» ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Grand Cheroke Jeep մակնիշի 99 FF 199 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում՝ 10 33 զորամասի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար բետոնե հատվածին և բարձրացել բաժանարար բետոնի վրա: Այս պահին դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի աշխատակիցները, ովքեր լարված աշխատում են, որպեսզի խցանում չառաջանա, քանի որ հետաքրքրասեր վարորդները «հայի խասիաթով» վթարի վայրում դանդաղեցնում են մեքենաների ընթացքը: Վարորդը մարմնական վնավածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի մասին տեղեկացվել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական բաժնի ավագ քննիչ Կարեն Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում պարզել են, որ վարորդը Էջմիածին քաղաքի Արագածի 1-ին շենքի բնակիչ, 46-ամյա Բաղդասար Համբարձումյանն է, ով, իմանալով, որ քննիչը մեկնում է հիվանդանոց, հիվանդանոցից դիմում է փախուստի, սակայն ոստիկանությունը հայտնաբերում է նրան, և նա ենթարկվում է բժշկական փորձաքննության, որով էլ պարզվում է, որ նա մեքենան վարել է հարբած: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր