211652_close_icon
views-count15505 դիտում article-date 16:25 04-10-2014

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահ է, որ իր կինը ըմբռնումով կմոտենա և չի խանդի իրեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ՀՀ վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Հովիկ Աբրահամյանը Երևանի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում մասնակցեց ՀՀԿ կանանց խորհրդի կողմից կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: Ինչպես միջոցառումից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն նվիրված էր Ուսուցչի օրվան: Վարչապետը տոնի կապակցությամբ կրթության ու մանկավարժության բնագավառում ներդրած մեծ ավանդի համար ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի անունից պատվոգրեր և շնորհակալագրեր հանձնեց մի խումբ մանկավարժների: Իսկ հանրապետության մարզերը ներկայացնող մեծ թվով ուսուցիչներ պարգևատրվեցին վարչապետի հուշամեդալով: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մեդալների և պատվոգրերի հանձնման արարողության ժամանակ վարչապետը ողջագուրվում էր մանկավարժների հետ, ինչի հետ կապված դահլիճի բեմում կատակեց՝ ասելով. «Այսքանից հետո վստահ եմ, որ կինս չի խանդի»: Իսկ ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնագահ Հերմինե Նաղդալյանը, իրեն չկորցնելով, ասաց. «Պարոն վարչապետ, ձեր մղումներն ազնիվ են»: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ միջոցառումից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 139+
139+

Նմանատիպ նյութեր