211652_close_icon
views-count4609 դիտում article-date 13:26 02-10-2014

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Գյումրիում. ոստիկանների և առևտրականների միջև քաշքշուկ է տեղի ունեցել

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Գյումրիում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 100-ից ավելի մանր ու միջին բիզնեսով զբաղվող գյումրեցիներ հավաքվել են Շիրակի մարզպետարանի դիմաց: Նրանք բողոքում են «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխություններից և պահանջում հանդիպում Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ, սակայն մարզպետը չի բարեհաճում հանդիպել գյումրեցիների հետ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված վայր են ժամանել մեծ թվով ոստիկանության ծառայողներ: Քիչ առաջ առևտրականների և ոստիկանության աշխատակիցների միջև քշքշուկ է սկսվել, ինչից հետո ժամանել է Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանը:

Նմանատիպ նյութեր