211652_close_icon
views-count772 դիտում article-date 12:04 02-10-2014

«Բազել»-ը հաղթելու ավելի մեծ ցանկություն դրսևորեց. Ստիվեն Ջերարդ

«Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Ստիվեն Ջերարդը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Բազել»-ից կրած պարտությունը: Հիշեցնենք, որ շվեյցարական թիմը սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Լիվերպուլ»-ին: «Մենք մի քանի գոլային պահ ստեղծեցինք, սակայն արժանի չէինք դրական արդյունքի: Ամբողջ խաղի ընթացքում մենք շատ թույլ հանդես եկանք: «Բազել»-ը հաղթելու ավելի մեծ ցանկություն դրսևորեց: Այսօր մրցակցին զիջեցինք խաղով: Չեմ կարծում, որ մեր թիմը սարսափելի գործեց, սակայն մենք հեշտացրեցինք մրցակցի խնդիրը»,- «Լիվերպուլ»-ի ավագի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր