211652_close_icon
views-count792 դիտում article-date 11:38 02-10-2014

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է հայտնի նկարիչ Ռիշար Ժերանյանին

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է հայտնի նկարիչ Ռիշար (Խաչատուր) Ժերանյանին: Զրույցի ընթացքում ֆրանսահայ նկարիչը նախարար Հ. Պողոսյանին հայտնել է իր ստեղծագործությունները Գյումրիի` «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրեր» պատկերասրահին նվիրելու ցանկության մասին: «Ուզում եմ նաև ժամանակ առ ժամանակ Հայաստանում բնակվելու և ստեղծագործելու հնարավորություն ունենալ»,- ավելացրել է արվեստագետը: Ռիշար (Խաչատուր) Ժերանյանը ծնվել է 1921 թ-ին` Սեբաստիա քաղաքում և յոթ տարեկանից բնակվում է Ֆրանսիայում: Ռ. Ժերանյանը ստեղծել է հիմնականում ռեալիստական բնապատկերներ, նատյուրմորտներ, գրաֆիկական կոմպոզիցիաներ, կանանց մարմնապատկերներ։ Ժերանյանի արվեստում որոշակի տեղ ունեն հայրենի բնությունն ու հուշարձանները։

Նմանատիպ նյութեր