211652_close_icon
views-count1566 դիտում article-date 11:55 02-10-2014

Բան Կի Մունը Սիրիայում հակամարտող կողմերին կոչ է արել դադարեցնել զենքի ընտրության առջև կանգ չառնելը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը երեկ կտրականապես դատապարտել է Սիրիայի Հոմս քաղաքի դպրոցների մոտ գրանցված կրկնակի ահաբեկչությունը: Բան Կի Մունն ընդգծել է, որ դա վերին աստիճանի նողկալի քայլ է: Նախնական տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով զոհվել է 39 մարդ, որոնցից 30-ը 6-9 տարեկան երեխաներ են: Սիրիական հեռուստատեսության համաձայն,՝ ահաբեկիչները Հոմսի ալևիական կենտրոնական թաղամասում գտնվող դպրոցի մոտ պայթեցրել են պայթուցիկով լեցուն ավտոմեքենա, ինչից րոպեներ անց մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է երկրորդ դպրոցի մոտ: Բան Կի Մունը Սիրիայում հակամարտող բոլոր կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել զենքի ընտրության առջև կանգ չառնելը, ինչպես նաև բոլոր սիրիացիներին, տարածաշրջանային ու միջազգային խաղացողներին խնդրել է կրկնապատկել սեփական ջանքերը՝ այդ հակամարտությանը վերջ դնելու համար:  ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիական հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 191.000 մարդ:

Նմանատիպ նյութեր