211652_close_icon
views-count5611 դիտում article-date 11:26 02-10-2014

Պարզվել է՝ մահվան ելքով վրաերթը կատարել է Ոստիկանության կրթահամալիրի իրավագիտության ֆակուլտետի ուսանողը

[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը սեպտեմբերի 30-ին տեղեկություն էր հրապարակել Արարատի մարզում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի մասին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզի քննչական վարչության Արարատի քննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հատուկ քննչական ծառայություն, քանի որ պարզվել է, որ վրաերթ կատարած Նոր Կյանք գյուղի բնակիչ, 21-ամյա Հարութ Հարությունյանը սովորում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի իրավագիտության ֆակուլտետում՝ 3-րդ կուրսում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 30֊ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20:20-ի սահմաններում Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ, 21-ամյա Հարություն Հարությունյանը Այգևան գյուղում իր վարած Mitsubishi մակնիշի 19 ԼԼ 959 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել հեծանվորդ, Արարատի մարզի Արա լեռ գյուղի բնակիչ, 54-ամյա Գագիկ Գրիգորյանին։ Վարորդը փախուստի չէր դիմել, մեկ այլ ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել էր Արարատի բժշկական կենտրոն, որտեղ վրաերթի ենթարկվածը մահացել էր։ Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզի քննչական բաժնի Արարատի բաժանմունքում նյութեր էին նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վարորդը մեղայականով ներկայացել էր ոստիկանության Արարատի բաժին։

Նմանատիպ նյութեր