211652_close_icon
views-count964 դիտում article-date 11:22 02-10-2014

Պեկինը Հոնգկոնգի դեպքերի կապակցությամբ զգուշացրել է Վաշինգտոնին

Չինաստանի արտգործնախարար Վան Ին ԱՄՆ-ի իշխանություններին զգուշացրել է չմիջամտել Հոնգկոնգում տիրող իրավիճակին: Այս մասին հայտնում է Reuters-ը: Չինաստանի արտգործնախարարը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումից առաջ հայտարարել է, որ այն, ինչ տեղի է ունենում Հոնգկոնգում, Չինաստանի ներքին գործն է: Ավելի վաղ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Հոնգկոնգի իրադարձություններին ու աջակցում է նրա բնակիչների ձգտումներին ու պահանջներին:  Չինաստանի ինքնավար շրջանում գործող ընտրական համակարգի դեմ բողոքի ակցիաները շարունակվում են սեպտեմբերի վերջից:

Նմանատիպ նյութեր