211652_close_icon
views-count4664 դիտում article-date 09:36 02-10-2014

Սեյրան Սարոյանի երեկվա պահվածքը պոռթկում էր. Գալուստ Սահակյան. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի համար ընդունելի չէ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանի երեկվա պահվածքը: Այս մասին երեկ մեր զրույցում ասաց ինքը՝ Սահակյանը, ու հավելեց, որ դա ուղղակի «պոռթկում» էր»։ Թերթը հավելում է, որ ԱԺ նախագահից հետաքրքրվել են, թե հնարավո՞ր է, որ պատժեն ու Սարոյանին խմբակցությունից դուրս հանեն, ինչին նա արձագանքել է. «Դա մեր քաղաքական թիմի կարծիքը չէ։ Նա դուրս չի գա խմբակցությունից, ՀՀԿ-ն այս դաշտում միակ թիմն է, որ հանդես է գալիս միասնական, բայց դա ընդունելի չէ մեզ համար: Ավելի վաղ էլ Սարոյանը հայտարարել էր, որ իր տեսակետի համար խնդիրներ չի ունենա: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր