211652_close_icon
views-count10567 դիտում article-date 09:20 02-10-2014

Հակոբ Ինջիղուլյանը հայրենիք է վերադարձել. տեսանյութ

ՀՀ ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը, ով գերեվարվել էր 2013 թվականի օգոստոսի 8-ին, վերջապես հայրենիքում է: Նա «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել այսօր առավոտյան: Հակոբ Ինջիղուլյանը [url=http://www.panorama.am/am/politics/2014/10/02/hakob-injighulyan-returned-armen/]Panorama.am[/url]-ի հետ զրույցում նշեց, որ Բաքվում կտտանքների է ենթարկվել. «Ծեծել են, հայհոյել ու ծաղրել: Ասել են` մեր ասածներով եթե չվարվես, հովիվի օրը կհայտնվես (խոսքը Ադրբեջանի կողմից գերեվարված ու սպանված հովիվ Մանվել Սարիբեկյանի մասին է): Սպառնում էին գնդակահարել: Հարցազրույցներից ու Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ հանդիպումից առաջ, կանչում ու ասում էին, թե ինչ պետք է խոսեմ»: Ինջիղուլյանը նշեց, որ իր հոգեբանական վիճակը լավ է: Մանրամասները՝ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր