211652_close_icon
views-count1656 դիտում article-date 00:44 02-10-2014

«Ռեալ»-ը դժվարին հաղթանակ տարավ «Լուդոգորեց»-ի նկատմամբ.տեսանյութ

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին խոշոր անակընկալը կարող էր հասունանալ բուլղարական Ռազգրադ քաղաքում, որտեղ «Լուդոգորեց»-ը հյուրընկալել էր գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալ»-ին: Արդեն 6-րդ րոպեին Մարսելինյոյի գոլից հետո բուլղարական թիմը առաջ անցավ հաշվի մեջ: Ընդամենը 4 րոպե անց տանտերերը 11 մետրանոց բերեցին սեփական դարպասին, որը որքան էլ, որ զարմանալի է չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոցների մեծ վարպետ Կրիշտիանու Ռոնալդուն: Այդուհանդերձ պորտուգալացին հասավ իր ուզածին, երբ 25-րդ րոպեին «Ռեալ«-ը կրկին վաստակեց 11 մետրանոցի իրավունք: Այդուհանդերձ բացի թողած գոլից հետո «Լուդոգորեց»-ի խաղաողները համառորեն շարունակում էին գրոհել և անհանգստացնել Իկեր Կասիլյասին: Երկրորդ խաղակեսում ամեն ինչ ընկավ իր տեղը, երբ Կառլո Անչելոտին մարտի նետեց իր ծանր հրետանին: Խաղադաշտում հայտնվեցին Խամես Ռոդրիգեեսը, Տոնի Կրոսը և Քարիմ Բենզեման: Փոխարինումները տվեցին իրենց ցանկալի արդյունքը, քանի որ, 77-րդ րոպեին Մարսելոյի փոխանցումից հետո ֆրանսիացին գրավեց մրցակցի դարպասը և վճռեց խաղի ելքը: «Ռեալ»-ը իր երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ և 6 միավորով ստանձնեց B խմբի առաջատարի դերը: Այս խմբի մյուս խաղում «Բազել»-ը 1:0 հաշվով հաղթեց «Լիվերպուլ»-ին: [b]«Լուդոգորեց» - «Ռեալ»՝1:2[/b] Գոլեր՝ Մարսելինյո 6՛ - Ռոնալդու 25՛, Բենզեմա 77՛ [b]«Բազել» - «Լիվերպուլ»՝1:0[/b] Գոլ՝ Շտրելլեր 52՛
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր