211652_close_icon
views-count3349 դիտում article-date 20:33 01-10-2014

Ի՞նչ, երկրորդ «Մարտի մեկ» ե՞ք ուզում, ձեր ուզածն ի՞նչ է. Հովիկ Աբրահամյան

Ի՞նչ, երկրորդ «Մարտի մեկ» ե՞ք ուզում, ձեր ուզածն ի՞նչ է: Ինձ համար անհասկանալի է, թե դուք ինչ եք ուզում, ձեր նպատակը ո՞րն է: Եկեք միասին աշխատենք, միգուցե շատ խելոք գաղափարներ լինեն, կարող է մեկ ամսում էս երկիրը ուղղեք: Այս մասին այսօր կառավարության հարցուպատասխանի ժամնակ ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ արձագանքելով ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանի հարցին՝ արդյոք «Շրջանառության հարկի մասին» օրենքը փոփոխվելու՞ է, մնալու՞ է ուժի մեջ, թե՞ պատրաստ են գնալ փոխզիջման՝ հանուն ժողովրդի: «Մենք չենք գնում նրանց ստուգենք, մենք գնալու ենք խոշորների մոտ, ովքեր ՓՄՁ-ին ապրանք են բաց թողնում: Մենք սկսելու ենք խոշորներից, մեր նոր կառավարությունը նման ցանկություն չունի: Չգիտեմ՝ ում մտահղացումն է, որ ասում են՝ մենք գնալու ենք, թուրը քաշենք, ճնշենք, ոչ, նման բան չի լինելու»,-ընդգծեց Հովիկ Աբրահամյանը եւ ԱԺ պատգամավորին մեղադրեց սուտ խոսելու մեջ: «Սուտ ինֆորմացիաներ եք տալիս, մամուլում կամ Ֆեյսբուքում գրում: Երիտասարդ եք, չի կարելի: Մի ճամբար եք ընտրել, թե իբր մտածում եք ժողովրդի մասին: Խոսքս նաև ուղղում եմ քառյակին: Կառավարությունը փաթեթ է բերում ԱԺ ՓՄՁ բեռը թեթևացնելու մասին, զանգում եմ ԱԺ նախագահին, ասում եմ, որ ուզում ենք ԱԺ խմբակցությունների հետ քննարկել հարցը: Զանգում է Աժ նախագահն ու ասում, որ մարդիկ հրաժարվում են քննարկումից: Բա ձեր ցանկությունն ի՞նչ է, որ էս երկրում իշխանափոխություն լինի՞, հեղափոխություն լինի՞, չի լինի դա: Ի՞նչ, երկրորդ Մարտի մեկ ե՞ք ուզում, ձեր ուզածն ի՞նչ է: Գոնե ինձ համար անհասկանալի է, թե դուք ինչ եք ուզում, ձեր նպատակը ո՞րն է: Եկեք միասին աշխատենք, միգուցե շատ խելոք գաղափարներ լինեն, կարող է մեկ ամսում էս երկիրը ուղղեք»,- նշեց Հովիկ Աբրահամյանը:

Նմանատիպ նյութեր