211652_close_icon
views-count16613 դիտում article-date 18:17 01-10-2014

Սուրեն Խաչատրյանի՝ Լիցկայի համար Սևանի ՔԿՀ-ից «քսիֆ» է ուղարկվել և գողական «սխոդկայով» է նա մարզպետ նշանակվել.ԱԺ պատգամավոր

Մինչեւ Սուրեն Խաչատրյանին՝ Լիցկային, Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվելը «Սեւան» քրեակատարողական հիմնարկից ուղարկված «քսիֆով» տեղեկացրել են, որ Սյունիքի մարզպետի թափուր պաշտոնում մարզպետ նշանակելու համար փնտրում են հարմար թեկնածու՝ քրեական աշխարհից, եւ քրեական աշխարհում հայտարարել են մրցույթ: «Գողական հավաքի» ժամանակ վերոնշյալ հարցի շուրջ որոշվել է, որ ամենահարմար թեկնածուն Սուրեն Խաչատրյանը՝ Լիցկան է: Այդ մասին այսօր ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ ընթերցելով Սյունիքի բնակչից ստացված նամակը՝ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ դիմելով վարչապետ Հովիկ Աբրահամյանին և միաժամանակ հետաքրքրվելով, թե ինչու այդ պաշտոնում նշանակեցին Սուրիկ Խաչատրյանին: Ի դեպ, Զարուհի Փոստանջյանին այդ նամակը ուղարկած քաղաքացին ներկայացել էր «Թակարդ» մականունով: Մինչ վարչապետի պատասխանելը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ երանի՝ ինքը պատասխանողը լիներ: Հովիկ Աբրահամյանը, թեեւ կատակեց, որ պատրաստ է տեղը զիջել, բայց անձամբ պատասխանեց. «Տիկին Փոստանջյան, ես գիտեմ, որ դուք պատգամավոր եք, փաստաբան եք, բայց չգիտեի, որ սխոդկաների լուրջ կազմակերպիչ եք։ Ընդհանրապես, ես խնդրում եմ այս դահլիճում չափի մեջ խոսել եւ փողոցային խոսակցություններ չբերել դահլիճ։ Կոռեկտ չեմ համարում, որ պատգամավորները միտինգին հայհոյում են այս կամ այն քաղաքացուն, երկրի ղեկավարին։ Հարկավոր է նման լկտի պատգամավորներին կարգի հրավիրել, որ իրենց չափը ճանաչեն։ Ընդհանրապես ձեր արժեքի գինը պետք է գնահատեք, հասկանաք».- ասաց վարչապետը։

Նմանատիպ նյութեր