211652_close_icon
views-count22377 դիտում article-date 17:44 01-10-2014

ԱԺ-ում գեներալ Սեյրան Սարոյանի ելույթը ցնցեց պատգամավորներին և լրագրողներին. «Բերեք սաղս տղամարդավարի մի հատ քվեարկենք, չանցկացնենք էս օրենքը, պրծցնենք»

«Արեք էս էլ ժողովրդի սրտով անենք: Պարո՛ն նախագահ, արեք էս մի անգամ էլ մի քվեարկեք: Ես զգում եմ, սաղիս մտքին էլ կա, որ ժողովրդի սրտով լինի, ի՞նչ եք քննարկելու այդքան: Բերեք ոնց կա, ըտենց թողնենք, մարդիկ գնան, աշխատեն»,-այս մասին այսօր ԱԺ-ում դիմելով ԱԺ նախագահին՝ ասաց գեներալ, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը՝ առաջացնելով ներկաների եւ լրագրողների զարմանքը: «Էլ ի՞նչ եք քննարկելու, հլը ասեք, տենամ, ի՞նչ պիտի խաբեք ժողովրդին: Տեսնում եմ՝ սաղիս մտքին կա: Սաղդ ուզում եք էս գործն անել, բայց չեք ուզում՝ քննարկենք: Բերեք, սաղս նստած ենք, տղամարդավարի մի հատ քվեարկենք, չանցկացնենք էս օրենքը, պրծցնենք: Հլա մի 10 օր էլ պիտի քննարկենք, մի 10 օր էլ պիտի քվեարկենք: Մեղք է ժողովուրդը, տղամարդավարի քվեարկենք, պրծնենք հա՛մ մենք, հա՛մ իրենք»,-ավելացրեց Սեյրան Սարոյանը: Նրա ելույթը, ինչպես նշեցինք, առաջացրել էր ԱԺ պատգամավորների եւ լրագրողների զարմանքը, հետեւաբար լրագրողները փորձեցին հասկանալ, թե ինչով էր պայմանավորված նրա ընդդիմական ելույթը, ինչին ի պատասխան արձագանքեց. «Ես իշխանություն, ընդդիմություն չգիտեմ, ես ժողովրդի համար եմ ասում: Չե՞ք տեսնում, նրանց համար եմ անում, էլ ո՞նց անեմ»: Միաժամանակ ավելացրեց, որ չեն ընդդիմանում կառավարությանը: «Կառավարությունը մեր կառավարությունն է, ո՞նց ընդդիմանանք»,- պարզաբանեց գեներալը՝ ավելացնելով, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ էլ են հարցը քննարկում: «Խոսըմ ենք, քննարկում ենք»,- եզրափակեց Սեյրան Սարոյանը: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր