211652_close_icon
views-count765 դիտում article-date 20:34 01-10-2014

Նվեր տարեցներին. Սքայփը Նորքի տուն-ինտերնատում հասանելի բոլորին

Տարեցները Հայաստանի բնակչության արդեն 13 տոկոսն են կազմում, նույնիսկ լավատեսական կանխատեսումներով` 2050 թվականին 60+ տարիքի բնակիչներն ավելի շատ կլինեն, քան մինչև տասը տարեկան երեխաները: ՄԱԿ-ի ներկայացուցիչը վստահ է, ամբողջ աշխարհն է ավելի ծեր դառնում, պետք է ոչ միայն աջակցել նրանց, այլև օգտագործել նրանց ներուժը: Նույնիսկ ամենաօպտիմալ կենսաթոշակային վճարն ու մատուցվող ծառայությունները չեն կարող լավ պայմաններ ստեղծել տարեցների համար: Աշխատունակ երիտասարդների թիվը կրճատվում, իսկ չաշխատող ծերերի թիվը արագ աճում է: Հայաստանում վաթսուն և ավելի տարիք ունեցողների թիվն այսօր 400 հազարի է հասնում, նրանցից 149-ը անցել են 100 տարեկան շեմը: 8 տուն-ինտերնետաներում ապրում է 1250 տարեց: Մինչև 2018 թվականը Հայաստանը կունենա նաև ծերերի խնամքի ու ծառայությունների մատուցման նոր հայեցակարգ: Այս անգամ հաշվի կառնվեն ոչ միայն պետության հնարավորությունները, այլ նաև ծերերի պահանջները: Տարեցների իրավունքները պաշտպանող Անահիտ Գևորգյանը վստահ է, նոր հայեցակարգն ավելի մարդասիրական կլինի, տարեցները կարող են ունենալ ամենօրյա դայակ, հաճախել ակումբներ, կբացվեն նաև նոր տուն-ինտերնետաներ: Հասակակիցներին նախ օնլայն, հետո արդեն օֆֆլայն կշնորհավորի: Նորքի տուն- ինտերնատում այսօրվանից սքայփը հասանելի կլինի բոլոր տարեցներին: Տարեցների միջազգային օրը յուրահատուկ կդառնա նաև մենյուի շնորհիվ: Դիետոլոգ-բուժքույրը միայն այսօր սննդակարգի սահմանափակումներ չի անի: Երաժշտություն և պարեր նույնպես կլինեն: Երգացանկը կորոշեն տատիկներն ու պապիկները: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/34514]Armnewstv.am[/url]

Նմանատիպ նյութեր