211652_close_icon
views-count24000 դիտում article-date 10:09 01-10-2014

Երևանում 27-ամյա վարորդը BMW-ով տապալել է հեռուստագովազդային հսկա վահանակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում Երևան քաղաքի Էրեբունի փողոցի 28 շենքի բնակիչ, 27-ամյա Դավիթ Սիմոնյանը իր վարած BMW մակնիշի 77 27.14 GR վրացական տրանզիտ համարանիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հեռուստագովազդային մեծ վահանակին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չեն եղել, սակայն բախման հետևանքով գովազդային վահանակը տապալվել է գետնին, ինչի հետևանքով ճանապարհի այդ հատվածը դարձել էր անանցանելի: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը: Օպերատիվորեն ժամանել էր նաև Արաբկիր վարչական շրջանի սանմաքրման խումբը: Տեղում հետաքննչական գործողությունները ղեկավարում էր ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի հետաքննիչ Գեղամ Ծառուկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Գրեթե 4 ժամից ավելի Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները չէին կարողանում վերամբարձ կռունկ գտնել, որպեսզի տապալված վահանակը հեռացնեին վթարի վայրից, ինչի պատճառով էլ ՃՈ-ն նշված հատվածում ուժեղացված ծառայություն էր կատարում և միայն լուսաբացին Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի գլխավորությամբ վթարի վայր բերվեց վերամբարձ կռունկը, և ճանապարհը դարձավ անցանելի: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան նոր էր բերվել Երևան և դեռ մաքսազերծված չէր: Նախնական տվյալներով BMWմակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 2.500.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 62.000 ՀՀ դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր