211652_close_icon
views-count1809 դիտում article-date 09:49 01-10-2014

ՀԱԿ խմբակցությունում կրքերն օր-օրի թեժանում են. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը գրում է. «ԱԺ ՀԱԿ խմբակցությունում կրքերն օր-օրի թեժանում են: Ն. Փաշինյանից ու Հ. Բագրատյանից հետո կարծես էլի ինչ-որ մարդիկ են ցանկանում սառեցնել հարաբերությունները ՀԱԿ-ի հետ: Դեռ չէր մարել Արամ Մանուկյանի հետ կապված աղմուկը, երբ ՀԱԿ-ի ներսում են խնդիրներ ծագել: Թերթը հավելում է, որ, ըստ իր տեղեկությունների, խորհրդարանական ոչ մի իշխանական 3 ուժերի կազմակերպած մարզային հանրահավաքների հռետորների ցանկը կազմվում է բացառապես ՀԱԿ կուսակցության անդամների շարքերից: Նրանք, ովքեր կուսակցական չեն, չպետք է խառնվեն հանրահավաքային գործերին: «Ու դա է պատճառը, որ եռյակի հավաքներին մասնակցում են Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը: Սակայն Մանուկյանին էլ են մեկուսացրել եռյակի հանրահավաքներից»,-գրում է թերթը: Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր