211652_close_icon
views-count9494 դիտում article-date 11:52 30-09-2014

Առևտրականները գրոհել են ԱԺ-ի բակը և սպառնում են հարցը չլուծվելու դեպքում Կիևյան կամրջից մեկը մյուսի հետևից ցած նետվել

Օրենքի փոփոխություններից դժգոհ առևտրականները հերթական անգամ գրոհել են ՀՀ Ազգային ժողովի շենքի բակը: Ինչպես [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում նշեցին, նրանք եկել են իրենց հարցի պատասխանը ստանալու: Միաժամանակ ավելացրին, որ երեկ ՝սեպտեմբերի 29-ին, ԲՀԿ-ն լսել է իրենց, խոստացել, որ հարցը քննարկման կդնի ԱԺ-ում, սակայն նրանց վրդովեցրել էր այն հանգամանքը, որ հարցը լսելուն պես ՀՀԿ-ական պատգամավորները լքել էին նիստերի դահլիճը: Հարցին, որ եթե ԱԺ-ն իրենց խնդրին դրական լուծում չտա, ինչ են պատրաստվում անել, առևտրականներն ասացին, որ այլևս այլընտրանք չունեն, քան գնալ Կիևյան կամուրջ և մեկը մյուսի հետևից նետվել կամրջից ցած, հակառակ դեպքում գործազուրկ դառնալով՝ աստիճանաբար սովի են մատնվելու, ինչն ավելի ցավոտ է դարձնելու մահը:

Նմանատիպ նյութեր