211652_close_icon
views-count926 դիտում article-date 23:31 23-09-2014

Նախանշվում են Հայաստան-ՄԱԿ համագործակցության հեռանկարները

Սեպտեմբերի 23-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում մեկնարկեց 2016-2020 թթ. ՄԱԿ-Հայաստան զարգացման աջակցության ծրագրի (ՄԱԿԶԱԾ) առաջնահերթությունների որոշման գործնական հանդիպումը: Հանդիպման հիմնական նպատակն էր շահագրգիռ կառույցների հետ համատեղ մշակել Հայաստան-ՄԱԿ համագործակցության հնարավոր ուղղությունները, որոնք հիմք կծառայեն գործողությունների հստակ ծրագրի մշակման համար: Հանդիպման մասնակիցներին ողջունեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Նա հանդիպման մասնակիցներին փոխանցեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ուղերձը, որտեղ մասնավորապես կարևորվում էր Հայաստան-ՄԱԿ արդյունավետ համագործակցությունը և գործակցության բարձր տեմպի պահպանումը տարբեր ուղղություններում: Քննարկումը տևելու է երկու օր և ավարտվելու է սեպտեմբերի 24-ին: ՀՀ ԱԻՆ մամլո ծառայություն

Նմանատիպ նյութեր