211652_close_icon
views-count1012 դիտում article-date 22:09 23-09-2014

Չինաստանում թայֆունի հետևանքով 100֊ավոր չվերթներ են հետաձգվել

Չինաստանի արևելքում «ֆենհուան» փոթորկի պատճառով 100֊ավոր չվերթներ են հետաձգվել։ Ներկայումս արևադարձային փոթորիկը շարժվում է Դեպի Չժեցզյան նահանգի ափեր։ Սպասվում է, որ մոտակա ժամերին այն Շանհայ կհասնի։ Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Չժեցզյան գավառից առավել ապահով տարածք էր տարհանվել ավելի քան 250 հազար բնակիչ։

Նմանատիպ նյութեր