211652_close_icon
views-count874 դիտում article-date 15:22 23-09-2014

Թուրքիան ոչ մի դեպքում չի փակի Սիրիայի հետ իր սահմանը. Դավութօղլու

Թուրքիան չի փակի հարևան Սիրիայի հետ իր սահմանը՝ չնայած այն փակելու ԱՄՆ-ի կոչերին: Նման հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն թուրքական NTV և Star TV հեռուստաալիքներին տված հարցազրույցներում, փոխանցում է Ria Novosti գործակալությունը: «Նույնիսկ խոսք անգամ լինել չի կարող այդ մասին: Մեր սահմանները հնարավոր չէ փակել»,-ասել է Թուրքիայի վարչապետը: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել էր, որ Թուրքիան պետք է փակի Սիրիայի հետ իր սահմանը, որպեսզի դադարեցվի Թուրքիայի տարածքով Սիրիայի տարածք օտարերկրյա վարձկանների և զենք-զինամթերքի ներթափանցումը: Թուրքիայի իշխանությունների տրամադրած վերջին տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 19-ից մինչև 23-ը ընկած ժամանակահատվածում Սիրիայից Թուրքիայի տարածք է մտել 138,000 փախստական: Ներկա պահին Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը հասել է գրեթե 1,5 միլիոնի:

Նմանատիպ նյութեր