211652_close_icon
views-count1148 դիտում article-date 15:11 23-09-2014

Գերմանացի պատգամավորը՝ Ադրբեջանի «սև ցուցակում»

Գերմանական Բունդեսթագի պատգամավոր, Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության անդամ Մանֆրենդ Գրունդին Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտարարել է «անցանկալի անձ» Ադրբեջանում, հաղորդում է apa գործակալությունը: Ադրբեջանի ԱԳՆ-ն դա բացատրել է վերջերս գերմանացի պատգամավորի կողմից Արցախի Հանրապետություն կատարած այցով և ԼՂՀ ղեկավարության հետ ունեցած հանդիպումներով: «Նա առանց թույլտվության այցելել է Լեռնային Ղարաբաղ»,-«պարզաբանել է» Ադրբեջանի ԱԳՆ-ն իր տարածած պաշտոնական հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր