211652_close_icon
views-count5796 դիտում article-date 09:41 23-09-2014

Երևան քաղաքի դատախազ Արթուր Դավթյանի ունեցվածքը. ՀԺ

«Երևան քաղաքի դատախազ Արթուր Դավթյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած` պաշտոնը ստանձնելու (2013 թ.) հայտարարագրում նշել է երեք հողամաս, երկու անհատական բնակելի տուն, ինչպես նաև մեկ բնակարան` բազմաբնակարան շենքում: Դավթյանը հայտարարագրել է նաև «VOKSWAGEN TOUAREG 3.2» մակնիշի ավտոմեքենա: Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Երևան քաղաքի դատախազն ունեցել է 8 միլիոն դրամի չափով դրամական ունեցվածք: Արթուր Դավթյանը 2013 թ.ստացել է 14 միլիոն 986 հազար դրամի չափով եկամուտ, որից 2 միլիոնը` գույքի օտարումից ստացված, 4 միլիոն 850 հազարը նշված է «այլ եկամուտներ», մնացածը` 6 տարբեր տեղերից ստացված աշխատավարձ»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում. «Դատախազի կինը հայտարարագրել է 10 միլիոն դրամի չափով դրամական միջոցներ: Արթուր Դավթյանը համարվում է գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի կադրերից։ Նա մինչև Երևան քաղաքի դատախազի պաշտոնում նշանակվելը Շենգավիթ վարչական շրջանի դատախազն էր»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր